«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մերօրյա աղոթք

Մերօրյա աղոթք
30.05.2024 | 19:30

Տե՜ր, անքննելի են գործերը Քո,

Եվ կամքդ անշեղելի,

Անխորտակելի է լույսը Քո,

Որ միտք ու կյանք է մղում

Դեպ խորին խորքերն անգամ անպեղելի։

Տե՜ր, Արարիչ ամենայնի և մշտաղբյուր Բարու,

Անչափելի են եզրերը Քո ներման,

Իսկ առաքինությունը՝ անկշռելի,

(ՈՒ ո՞վ եմ նվաստ խնդրարկուս բազմամեղ,

Որ ցուցանեմ Քեզ ուրացողներին ամբարիշտ),

Բայց Տե՛ր, մի՛ ներիր դրանց՝

Պարարտավիզ, որովայնամիտ ու դառնագլուխ բթամուրճերին,

Որ աղճատել են իրենց շնորհված պատկերը Քո,

Իսկ Քո նմանությունից հրաժարվել են անսքող։

Մի՛ ներիր, զի գիտակցում են, թե ինչ են անում՝

Կամովին լծվելով չարի սայլին մահառիթ։

Անգամ Քո ներման տիեզերքում անընդգրկելի

Կան խիստ հատուցման խավարամած խոռոչներ։

Եվ մի՞թե կներես Դու մեզ, Տե՜ր,

Եթե մենք ներենք կամ հանդուրժենք

Աններելին ու անհանդուրժելին։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1738

Մեկնաբանություններ